copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 16:53 24-05-2023

1918-ին անկլավ չկար, Ադրբեջանը, ըստ իր սահմանադրության, իրավունք չունի անկլավ պահանջելու

Հայաստանի տարածքում կան երեք ադրբեջանական անկլավներ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ, «Պատմական պատասխանատվություն» հանձնախմբի փորձագետ Ռուբեն Գալիչյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 29,800 քկմ-ում Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը ներառված չեն, իսկ Արծվաշենը ներառված է։

Գալիչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին Հայաստանի տարածքում է գտնվում ադրբեջանական երեկ անկլավներ, որոնց տարածքը միասին վերցված կազմում է մոտ 45 քկմ:

«Մեկը Տիգրանաշենն է, որին իրենք Քյարքի են ասում, Երասխի մոտ է՝ Արարատյան դաշտի ծայրամասում, Նախիջևանի մոտ, այն նստած է մեր մայրուղու վրա, որից դեպի Գորիս Կապան գնացող ճանապարհն է։ Երկրորդը՝ Բալխուդարուն է, որը Տավուշում է, նստած է նաև Իջևան-Նոյեմբերյան գնացող ճանապարհի վրա, իսկ երրորդը Աքսիպարան նույնպես Տավուշում է»։

Քարտեզագետը նշեց, որ մենք էլ Ադրբեջանում ունենք անկլավ՝ Արծվաշենը, որի տարածքը մոտ 44 քկմ է։ «Այդ տարածքը՝ Արծվաշենը և իր շրջանը, ամբողջովին Հայաստանի տարածքն է եղել, հետո 30-ական թվականներին Ադրբեջանը եկավ, շրջակայքը գրավեց, թողեց միայն Արծվաշենը և որպես անկլավ տվեց Հայաստանին»։

Քարտեզագետը շեշտեց, որ երկու պետությունները անկլավների հարցում շատ չնչին տարբերություն ունեն` 1քկմ-ի և այս իրավիճակում միակ տեղին լուծումը այդ անկլավների փոխանակումը կլինի։ «Մենք գրեթե կարող ենք ասել, որ այդ անկլավները համահավասար են»,- հավելեց Գալիչյանը։

Գալիչյանը նկատեց, որ 70-ականների Սովետական շտաբի քարտեզներում անկլավները տրված են եղել Ադրբեջանին, բայց այստեղ զուգահեռաբար կան նաև իրավական խնդիրներ. «Երկու շատ կարևոր իրավական խնդիր կա․ առաջինն այն է, որ անկլավները Հայաստանի տարածքի մեջ են, Ադրբեջանը եթե ասում է, որ դրանք իմն են՝ ըստ Սովետական Միության քարտեզների, թող փաստաթղթեր և որոշումներ ներկայացնի, որ Ադրբեջանին տրվել է Հայաստանից նշված տարածքները, այդպիսի փաստաթղթեր գոյություն չունեն, թե չէ Ադրբեջանը մինչև հիմա ներկայացրած կլիներ։

Երկրորդը՝ Ադրբեջանը, երբ որ ստեղծվեց 1918 թվականին, մինչև 1920 թվականը մուսաֆաթական անկախ Ադրբեջան էր կոչվում։ Ադրբեջանի ներկա հանրապետության սահմանադրության ակտի երկրորդ հոդվածում ասվում է, որ իրենք ժառանգն են մուսաֆաթական Ադրբեջանի և Խորհրդայինը չենք ընդունում, եթե այդպիսին է իրենց Սահմանադրությունը, ապա 18-20 թվականներին անկլավներ գոյություն չեն ունեցել, դրանք ստեղծվել են 1936-1939 թվականներին։

Ադրբեջանը, իրենց Սահմանադրությանը համաձայն, իրավունք չունի անկլավ պահանջելու, քանի որ 1918-ին անկլավ գոյություն չուներ»,- ասաց Գալիչյանը և ընդգծեց, որ սրանք երկու իրավաբանական պատճառներ են․ որոնցով հետագայում կարող ենք դատարան դիմել։

Քարտեզագետը նշեց, որ այս պահին Արծվաշենում հայ չի ապրում, այնտեղ ադրբեջանցի գյուղացիները անասուն են պահում։ «Հայկական Բալխուդարուում մի քանի հայ ընտանիք է ապրում, Աքսիպարայում, որքանով տեղյակ եմ, բնակչություն չկա, իսկ Տիգրանաշենում նորից մի քանի հայ ընտանիք է ապրում, գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում»։

Քարտեզագետը նշեց, որ այդ գյուղերը Ադրբեջանին տալու դեպքում էլ ադրբեջանցիները չեն կարող այդ գյուղեր գնալ, քանի որ ճանապարհ չունեն, իսկ Հայաստանի տարածքը իրենց համար փակ է։

Ամենից շատ դիտված

13:36 Նիկո՛լ, չե՛ս հանձնելու. քաղաքացիները նստեցին ճանապարհին
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ուշագնաց է եղել
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված