Ուղիղ եթեր
Խոսք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:37 25-05-2022

Սեփական ստամոքսի մասին մտածողները պետք է հասկանան՝ կորուստները մեզ տասնամյակներ թույլ չեն տալու ոտքի կանգնել ․ Տիգրան Աբրահամյան

Արցախում իրավիճակն այնպիսին է, որ պետք է ապահովվել ամբողջական համախմբում։
Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Բոլոր այն ուժերը, անհատները, որ շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ կամ նիկոլ Փաշինյանի համար՝ ամբողջությամբ կիսում են այն պատասխանատվությունը, որ նա ունեցել է Արցախի և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումների, մեր ֆիզիկական գոյության սպառնալիքների և մեր հազարավոր հայրենակիցների կորուստների մասով։ Արցախի հասարակական, քաղաքական բոլոր ուժերը այսօր չունեն այլ ճանապարհ, քան համախմբվելու ընդհանուր գաղափարի, ընդհանուր նպատակի շուրջ, որովեհտև իրավիճակը շատ ծանր է։ Փաստացի, գործընթացը տանում է նրան, որ Արցախի հայկականությունը հիմա ավելի քան վտանգի ներքո է»։

Նա ընդգծեց, որ Հայաստանի գործող իշխանությունները և նրանց միջազգային հովանավորները փաստացի հայտարարել են Արցախի ադրբեջանականացման մասին և այս գործընթացը պետք է կանգնեցնել։
«Արցախի մեծ թվով քաղաքական գործիչներ և ուժեր պայքարի առաջին օրերից եղել են այստեղ, նախաձեռնել են տարբեր գործընթացներ նաև Արցախում։ Բնական է, որ Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում բավական նուրբ իրավիճակ է և ամեն ինչ չէ, որ կարելի է կազմակերպել Արցախում։ Արցախցիներն այսօր փորձում են իրենց սատարումն ու մասնակցությունը այլ ձևով բերել, մենք չենք սպասում, որ Արցախում պետք է լինեն բազմահազարանոց հանրահավաքներ, արցախցիներն հենց այս հրապարակում իրենց հայտարարություններով են ի ցույց են դնում։

Այն մարդիկ, ովքեր մտածում են միայն սեփական ստամոքսի ու բարօրության մասին պետք է հասկանան, որ դա ոչ միայն ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, այլև դա շատ կարճ է տևելու, որովհետև այսօր ընթացիկ հարցեր չեն լուծվում, սրանով հիմք դրվում առաջիկա մի քանի 10-ամյակների Հայաստանի և Արցախի բնականոն կյանքին, անդառնալի կորուստները մեզ տասնամյակներով թույլ չեն տալու ոտքի կանգնելու և մեր դերը, մեր տեղը, մեր գոյությունը այս տարածաշրջանում ապահովելու և պաշտպանելու»։


Մանրամասները՝ տեսանյութում․