Քանի Փաշինյանը մնում է իշխանության ղեկին, իր անձնական պայմանավորվածությունները պետության անունից կյանքի է կոչում․ Էդգար Ղազարյան  

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:21 23-05-2022
«Պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել Բրյուսելում, պետք է խափանել, որովհետև դա միջպետական պայմանավորվածություն չէ, դա Հայաստանի պարտավորությունը չէ, դա մի կիսագրագետ փորձանքի պայմանավորվածություն է, դա անձի պայմանավորվածություն է, ոչ թե պետության, նման համաձայնագիր Հայաստանը չի վավերացրել, չի ստորագրել և վստահ եմ, որ մենք թույլ չենք տալու, որ ստորագրի»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։

«Վտանգը նրանում է, որ քանի նա մնում է իշխանության ղեկին, իր անձնական պայմանավորվածությունները պետության անունից կյանքի է կոչում»։

Նա ընդգծեց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը անկլավների հարցը բարձրացրել է վարչապետի մակարդակով և ասել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անդրադառնան նաև այդ խնդիրներին․ «Եթե Տավուշի մարզում անկլավներ տալով դու կորցնում ես Հայաստան-Վրաստան ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը, ապա Տիգրանաշենը տալով՝ դու արդեն 3-րդ տեղից քո միջպետական ճանապարհը հանձնում ես։ Այսինքն, 4 տեղից Սյունիքն են ջլատում, մի հատ էլ դեպի Վայոց Ձոր գնացող ճանապարհն են փակում։ Ու սա այնքան իրատեսական է, որ հիմար է պետք լինել, որ այս ամենը լսելուց հետո չհասկանանք»։

Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմի բանակցողը ավելի ադրբեջանամետ է, քան Ադրբեջանի կողմից բանակցողը․ «Հետևաբար, սրան պետք է հետ պահել այդ գործընթացից»։


Մանամասն՝ տեսանյութում։