Արտաքին 4 տարի առաջ - 23:26 21-05-2022

ՌԴ-ն արգելել է Բայդենի, Մորգան Ֆրիմանի և 961 այլ ամերիկացիների մուտքը երկիր

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է։ Այն պարունակում է 963 ազգանուն։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ այդ մարդիկ «ռուսաֆոբիա են հրահրում»։

Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը, ինչպես նաև հասարակական գործիչներ։ Մասնավորապես, ցուցակում է հայտնվել հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը։ Ինչպես ասվում է նրա դեմ պատժամիջոցների կիրառման հիմնավորման մեջ, 2017 թվականի սեպտեմբերին նա տեսաուղերձ է ձայնագրել՝ «Ռուսաստանին մեղադրելով ԱՄՆ-ի դեմ դավադրության մեջ»։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են մի քանի տասնյակ սենատորներ և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 400 անդամ, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Բայդենի վարչակազմի մի քանի անդամ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։ ՌԴ մուտքն արգելված է նաև Meta-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգի, Սպիտակ տան նախկին քարտուղար Ջեն Փսակիի և նույնիսկ 2018 թ. մահացած սենատոր Ջոն Մաքքեյնի համար: ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունները ևս կան ցուցակում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին