Ներքին 4 տարի առաջ - 13:40 21-05-2022

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը վաղը վերջնական տեսքի է բերվելու․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան-ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:

Պայմանագրի էական պայմաններն են.
1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը;
2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում;
3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը;
4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր;
5. Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը;
6. Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները:
6. Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով:

Խնդրեմ, ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան»։ .

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի