Մամուլ 4 տարի առաջ - 09:15 21-05-2022

Այս ցույցերով իշխանափոխություն չի լինի. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է.

«Թող ինձնից չնեղանան հարգարժան ընդդիմադիրները, բայց մարդիկ, որոնց ես հանդիպում եմ փողոցում, հիմնականում բողոքում են ցուցարարներից, իսկ ոմանք նրանց անվանում են «քոչարյանականներ»: Այսօր մի կին, նույն դժգոհությունները կրկնելով, ինձ ասաց, որ ամեն օր աղոթում է Փաշինյանի համար, որ Աստված նրան իմաստություն տա, եւ նա կարողանա երկիրն այս վիճակից դուրս բերել: Ենթադրում եմ, որ նա նախկինում էլ է նման աղոթքներ արել, բայց դրանք ակնհայտորեն տեղ չեն հասել, որովհետեւ ներկայիս վարչապետն արդեն իսկ հասցրել է երկիրն այս վիճակին:
Ընդհանուր առմամբ՝ կարող եմ արձանագրել, որ մինչեւ 2018 թվականը փողոցում ինձ հանդիպած քաղաքացիներն անիծում էին Հայաստանի ղեկավարներին՝ հիշում եմ, տաքսիստներից մեկը նույնիսկ հրաժարվեց ինձ տանել Հյուսիսային պողոտա, ասելով՝ «քեզ շատ եմ հարգում, բայց էդ ղարաբաղցիների որջը ես չեմ քշելու»: Իսկ հիմա վերաբերմունքն առաջին դեմքի հանդեպ, գոնե իմ փորձից ելնելով, դրական է, եւ ամենադառը բանը, որը ես լսել եմ «բա ինչ աներ էդ խեղճ տղան (կամ մի քիչ ավելի կոպիտ բառեր)» արտահայտությունն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ