copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:40 20-05-2022

Ոստիկանը Նիկո՞լ է

Անբարոյական արարքներ անող, բարոյական արժեքներից զուրկ, անառակ, ինքն իրեն ու կարողացած ամեն ինչ վաճառող, հեշտորեն ու ամենքին դավաճանող, անամոթաբար ստող, այլասերված, փչացած վարքագիծ ունեցող, որպես կանոն` վախկոտ ու որևէ գաղտնիք պահելու կամք չունեցող մարդկանց հիմա մեղմորեն անվանում են ցածր սոցիալական պատասխանատվությամբ անձ։ Նախկինում էլ նմանները կային, բայց այդպիսիքներին շատ ավելի հասկանալի ու անպաճույճ, կոշտ բառերով էին որակում։ Նախկինում նաև հնարավոր չէր նմաններին տեղավորել պետական համակարգում, կառավարության կազմում, որևէ ընտրովի մարմնում։

Հիմա ամեն ինչ փոխվել է, երբեմն նույնիսկ` տրամագծորեն։ Հիմա իշխանություն կրողների, երկրի ու ազգի համար բախտորոշ որոշումներ կայացնողների միջավայրում կան ցածր սոցիալական պատասխանատվությամբ անձինք, ստորացված ու ինքնաստորացրած սոցիալական պատասխանատվություն կրողներ, կան նաև սոցիալական պատասխանատվություն ընդհանրապես չունեցող ու պարզապես ստոր անձինք։ Գործի բերումով, երբ ստիպված եմ լինում խորհել կամ գրել նման անձանց մասին, անխուսափելիորեն զզվանքի զգացում է առաջանում։ Զզվանքը հատկապես թանձր է ստացվում արական սեռի նման անձանց նկատմամբ, ու գրելը աննախադեպ դժվար է դառնում։

Նույնպիսի դժվարություն է առաջանում, երբ ուզում եմ գտնել տարբերություն Նիկոլի ու միջին վիճակագրական թուրքի միջև։ Իմ որոնումների բոլոր փորձերը ձախողվում են։ Փոխարենը ամեն անգամ ակամա վերհիշում եմ վաղեմի փաստեր։ Օրինակ՝ որ նախկինում գրեթե բոլոր երկրների քրեական օրենսգրքերը պատիժ էին սահմանել նաև պիդարասների համար։ Մասնավորապես, ԽՍՀՄ-ում քրօրի 121-րդ հոդվածը գործեց մինչև 1993 թվականը, ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում` էլ ավելի տևական։

Նույն կերպ թարմանում են նաև այդպիսիքների մասին վաղեմի անեկդոտները։ 80-ականներին ակտիվ շրջանառվում էր «կարո՞ղ է տղամարդը ծննդաբերել» զուտ գիտական հարցի՝ «Հայկական ռադիոյի» լուրջ պատասխանը. «Գիտությանը նման փաստեր հայտնի չեն, բայց հարևան հանրապետությունում փորձերը շարունակվում են»։ 90-ականների սկզբին, երբ այս երևույթի գոյության մասին շատերն իմացան ամենուր վխտացող օտարերկրյա լիբերալ «միսիոներների» քրտնաջան ջանքերով, այսպիսի հարցուպատասխան էր շրջանառվում.
- Ի՞նչ տարբերություն կա պիդարասի ու հոմոսեքսուալիստի միջև։
- Դե` առաջինները ականջօղը աջ ականջին են կրում, երկրորդները` ձախ։
- Իսկ ի՞նչ տարբերություն, թե որ ականջին են կրում։
- Ոչ մի տարբերություն, բայց երբ աջին է` պ..... են, իսկ երբ ձախին է` հոմոսեքսուալ են, կամ հակառակը։

Երբ լիբերալ տոլերանտությունը արմատներ գտավ նաև մեր հասարակական կյանքում, ու այս երևույթն էլ դարձավ ամենայն այլանդակություն հանդուրժելու ապրելակերպի ու կենցաղի մաս, հարցուպատասխանն էլ փոխվեց.
- Չե՞ք ասի` ինչպես են դառնում հոմոսեքսուալիստ։
- Այդպես` հարցնելով։

Չգիտեմ՝ ինչու է այդպես, բայց երբ համացանցում կամ հեռուստաէկրանին տեսնում եմ թավշյա ռեժիմի պաշտոնյաներին, ՔՊ-ական գործիչներին կամ ԻՔ-ական պատգամավորներին, թվում է, որ նրանք հարցնելով են դարձել այդպիսիք, քանի որ ուրիշ ոչ մի բան դառնալու ունակություն չեն ունեցել։ Հիմա այդպիսին են դառնում և՛ նորակոչիկ, և՛ վաղեմի ոստիկաններից շատերը, ու սրանք այդպիսին են դառնում առանց որևէ մեկին ինչ-որ բան հարցնելու։ Եվ դա անում են զուտ փողի դիմաց՝ ուղղակի վաճառելով իրենց առանց ամոթի զգացումի, մոռանալով երբեմնի ունեցած կոչումը, բարոյականությունն ու արժանապատվությունը։

Զուր չէ, որ ժողովուրդը հիմա գուժում է «ոստիկանը Նիկոլ է» ու ոչ մի հիմք չունի գոչելու «ոստիկանը մերն է»։ Մինչդեռ վարձված, վաճառված և ցածր, ստոր սոցիալական պատասխանատվությամբ ոստիկաններին ընդամենը պետք էր մակերեսային, շատ պարզ մի ճշմարտություն գիտակցել. ամեն շաբաթ Նիկոլը ուղղակի չի կարողանալու 3 միլիարդ դրամ պարգևավճար բաժանել, բայց մեկ անգամ փչանալը նշանակում է արդեն փչացած լինել։ Այսինքն՝ Նիկոլի նման ցածր սոցիալական պատասխանատվությամբ փչացած դառնալ։