Ուղիղ եթեր
Չերչիլին լուսանկարած հայը
copy image url

Չերչիլին լուսանկարած հայը

Մշակույթ Արտաքին Ավելին 3 տարի առաջ - 20:16 19-05-2022
2016 թ. Անգլիական բանկը Ուինսթոն Չերչիլի այս լուսանկարը տեղադրեց անգլիական 5 ֆունտանոց թղթադրամի վրա։ Սակայն քչերը գիտեն, որ լուսանկարի հեղինակը մեր հայրենակից, կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է։

Յուսուֆը (հայկական անունը` Հովսեփ) Հայոց Ցեղասպանության ժամանակ յոթ տարեկան էր, երբ ընտանիքը ենթարկվեց հալածանքների, իսկ քույրը մահացավ սովից։ Նրանց ընտանիքը մի կերպ փախավ Հալեպ, այնտեղից էլ՝ Կանադա։

Յուսուֆ Քարշի հաջողությունների հիմքում կանգնած էր նրա քեռին` Նաղաշը, որի լուսանկարչական սրահում էլ նկարել սովորեց ապագա աշխարհահռչակ լուսանկարիչը։

Քարշն իր ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրեց լուսանկարել բազմաթիվ հայտնի մարդկանց։ Սակայն դրանց մեջ ամենանշանավորն ու հայտնին երևի թե Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարն է, որն իր հետաքրքիր պատմությունն ունի։

1941 թ․, երբ Ուինսթոն Չերչիլն աշխատանքային այցով Օտտավայում էր,Կանադայի խորհրդարանում ելույթ ունենալուց հետո պարզում է, որ նախատեսված է լուսանկարվելու արարողություն։ Վարչապետին լուսանկարելու պատիվը տրված էր Յուսուֆ Քարշին։ Քանի որ Չերչիլը նախապես տեղեկացված չէր այս մասին, բարկացած` լուսանկարչին ասում է, որ ընդամենը երկու րոպե ունի, և կարող է միայն մեկ լուսանկար անել։

Մռայլված դեմքով Չերչիլը վառում է սիգարը ու տեղավորվում բազկաթոռի մեջ։

Քարշը մինչ այդ լսել էր վարչապետի ծանր բնավորության մասին ու պատրաստ էր դրան, սակայն լուսանկարչին խանգարում էր նրա սիգարը։ Քանի որ Չերչիլը միշտ սիգարով էր նկարվում, Քարշը չէր ուզում ստեղծել հերթականը։

Լուսանկարիչը, հավաքելով իր ողջ համարձակությունը, մոտեցավ Չերչիլին ու ասաց.

-Ներեցեք, սը՛ր,- ու Չերչիլի բերանից հանեց սիգարը։

Վարչապետի դեմքը խոժոռվեց, կատաղի տեսք ստացավ։ Ու հենց այդ պահին Քարշը սեղմեց լուսանկարչական սարքի կոճակը։ Երբ լուսանկարն արդեն արված էր, Չերչիլի դեմքին ժպիտ հայտնվեց ու թույլ տվեց, որ Քարշը մի անգամ էլ լուսանկարի իրեն:

Ավարտին Չերչիլը, Քարշի ձեռքը սեղմելով, ասաց.

-Դուք մռնչացող առյուծին էլ կկարողանայիք ստիպել հանգիստ լուսանկարվել:

Յուսուֆ Քարշը Չերչիլի դիմանկարը հենց այդպես էլ անվանեց` «Մռնչացող առյուծը»:

Իրեն ճանաչման ու փառքի արժանացրած այս լուսանկարը Յուսուֆ Քարշը «Life» թերթին վաճառեց ընդամենը 100 դոլարով։


Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ