Արտաքին 4 տարի առաջ - 15:17 19-05-2022

Պատերազմի դեմ արտահայտված Վլադիվոստոկի դումայի պատգամավորը ձերբակալվել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին

Վլադիվոստոկի քաղաքային դումայի պատգամավոր Վիկտոր Կամենշչիկովը ձերբակալվել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ երկիր մուտք գործելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է PrimaMedia հեռավորարևելյան պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմիններում անանուն աղբյուրին։ Ձերբակալության փաստը հաստատել է նաև «ՌԻԱ Նովոստի» պետական ​​գործակալության աղբյուրը, որին հայտնի չէ տեղի ունեցածի պատճառը։

Ինչպես հաղորդում է PrimaMedia-ն, պատգամավորը փորձել է անօրինական կերպով հայտնվել ԱՄՆ-ում և պետք է ուղարկվի ներգաղթյալների բանտ։ Պարբերականի տվյալներով՝ Կամենշչիկովն ԱՄՆ-ում որդի ունի, որը այդ երկրի քաղաքացի է։

32-ամյա Կամենշչիկովը քաղաքային խորհրդարանում ներկայացնում էր ՌԴ Կոմունիստական ​​կուսակցությունը, սակայն հայտարարել էր դրանից դուրս գալու մասին այն բանից հետո, երբ փետրվարի վերջին արտահայտվեց ռուսամետ անջատողականների անկախության ճանաչման և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեմ։ «Սիբիր.Ռեալիին»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ դեմ է ցանկացած պատերազմի և չի ցանկանում կիսել կատարվածի պատասխանատվությունը։

«Արդեն հիմա մարդիկ փախչում են Ռուսաստանից: Սակայն փախչել և չհայտնել իրենց կարծիքը, նշանակում է փախչել օկուպանտի կարգավիճակում»,- ասել է նա՝ հայտարարելով, որ ինքը հրաժեշտ է տալիս Ռուսաստանում քաղաքական գործունեությանը և պատրաստվում է շարունակել աշխատանքը որպես ծրագրավորող։

«ՌԻԱ Նովոստին» հստակեցրել է, որ փետրվարի վերջից նա չի մասնակցել քաղաքային խորհրդարանի նիստերին։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ

Ձեզ գուցե հետաքրքրի