Ներքին 4 տարի առաջ - 14:32 19-05-2022

Պոնտոսի հույների ցեղասպանությունը իրականացվել է Հայոց ցեղասպանությանը ի շարունակություն․ դեսպան

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հայտարարություն է տարածել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է․ «Այսօր՝ մայիսի 19-ին, մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական ու ամոթալի էջերից մեկը՝ 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը:

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից և իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն: Պոնտոսի հույների ցեղասպանությանը, որը իրականացվել է 1916-1923 թթ-երին, ավելի քան 350 000 պոնտոսցի հույներ են զոհ դարձել։
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին՝ հիշողությունն է և զոհերի հիշատակի ոգեկոչումը: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Կայսրությունում Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն՝ վճռական ո´չ ասելով թուրքական ժխտողականությանը և ցեղասպանությանը և վճռական այո´՝ այդ ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը:

Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչման պայքարի վերջնական նպատակն է արդարության վերականգնումը, ինչպես նաև նմանատիպ հանցագործությունների կանխարգելումը: Ցավոք, աշխարհի տարբեր անկյուններում չեն դադարում էթնիկ զտումները: Ընդամենը երկու տարի առաջ Արցախում բնակվող հայությունը կրկին ենթարկվեց էթնիկ զտման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում։
«Այլևս երբեք»-ի կարգախոսը պրակտիկ իրականացնելու համար անհրաժեշտ է համախմբել հայության և հայ ժողովրդի բոլոր բարեկամների ներուժը, ինչպես նաև վճռականորեն և աներկբայորեն դատապարտել ատելություն սերմանող և ցեղասպան միջավայր ձևավորող հռետորաբանությունը:

Հիշում ենք և խոնարհվում»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում