Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 19-05-2022

Ջորջ Բուշ-կրտսերը դատապարտել է ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա, սակայն երկիրը շփոթել է Իրաքի հետ

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

«Ընտրությունները կեղծում են, քաղաքական հակառակորդներին՝ բանտարկում են կամ արգելում մասնակցել ընտրություններին»,- ասել է Բուշը Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին։

Նա նաև բացատրել է, թե ինչու է դա հանգեցրել Կիևի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմին, բայց, պատահաբար, «Ուկրաինա» բառի փոխարեն ասել է «Իրաք». «Արդյունքում Ռուսաստանում բացակայում է զսպման և հակակշիռների համակարգը։ Եվ մեկ մարդու որոշմամբ բացարձակ չարդարացված և դաժան ներխուժումը Իրաք... Ես նկատի ունեմ Ուկրաինա... Իրաք… Մի խոսքով ... »:

Ձայնագրությունում լսվում է նաև լսարանի ծիծաղը, իսկ Բուշն ամոթխած ժպիտով ասում է՝ «75», նկատի ունենալով իր տարիքը:

Լինելով ԱՄՆ նախագահ, Ջորջ Բուշը (Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հետ միասին) հասավ արևմտյան կոալիցիայի զորքերի Իրաք ներխուժմանը, որը 2003թ.-ին հանգեցրեց Սադամ Հուսեյնի ռեժիմի հեռացմանը: Բուշն իր գործողությունները հիմնավորել էր նրանով, որ նախկինում սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառած Հուսեյնը մտադիր է կրկին զանգվածային ոչնչացման զենք կուտակել։ Ավելի ուշ պարզվել էր, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ