Արտաքին 4 տարի առաջ - 11:23 18-05-2022

Կանադան արգելել է մոտ 1000 ռուսաստանցիների, այդ թվում՝ Պուտինի մուտքը երկիր

Հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել է, որ Կանադան արգելում է պատժամիջոցների տակ հայտնված մոտ 1000 ռուսաստանցիների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

«Կանադան աջակցում է Պուտինի կառավարության դաժան հարձակումից տուժած Ուկրաինային, և մենք մտադիր ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել կատարած հանցագործությունների համար։ Ահա թե ինչու մենք հենց նոր հայտարարեցինք մոտ հազար ռուսաստանցիների, այդ թվում՝ Պուտինի և նրա մերձավորների մուտքի արգելքի մասին»,- գրել է նա։

Նրա խոսքով, այդ անձինք արդեն ընդգրկված են կանադական պատժամիջոցների ցուցակներում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին