Ներքին 4 տարի առաջ - 16:21 14-05-2022

Հաջորդ շաբաթ մենք կփոխենք մարտավարությունը. Սաղաթելյան

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։

Իր խոսքում նա նշել է․ «Հաջորդ շաբաթ մենք կփոխենք մարտավարությունը եւ ամբողջ քաղաքը ոտքի կկանգնի: Մենք այդպիսի ներուժ ունենք։ Ի՞նչ է պետք ներկայիս իշխանությանը հեռացնելու համար: Դրան կարելի է հասնել հանրային ճնշման միջոցով, որպեսզի պետական ​​ապարատը չկարողանա լիարժեք սպասարկել Փաշինյանին։ Պետք է մեծացնել հանրային պահանջարկի ծավալը։ Իշխանությունները հոգեվարքի մեջ են, ամոթալի մարտավարություն են կիրառում: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերային իրադարձությունների հիմքով մարդիկ կանչվում են հարցաքննության, ճնշումներ են գործադրում, տարբերակված մոտեցում են կիրառվում ընդդիմության եւ նրանց համախոհների գործողությունների նկատմամբ։ Մենք հումորով ենք վերաբերվում լուրերին, թե ուզում են մեզ մանդատից զրկել։ Մանդատը մեզ տվել է ժողովուրդը, ժողովուրդը հիմա փողոցում է, մենք էլ ենք փողոցում, այնտեղ սպասարկում ենք իր շահերը։ Եթե ​​պետք լինի լինել խորհրդարանում՝ ժողովրդի շահերը սպասարկելու համար, ապա մենք այնտեղ կլինենք, բայց՝ միայն մեր օրակարգով։ Մենք պետք է մեր բոլոր համակիրներին փողոց իջեցնենք, այդ դեպքում կկարողանանք հասնել իշխանության հեռացմանը, և այդ օրը հեռու չէ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ