Մամուլ 4 տարի առաջ - 08:31 14-05-2022

McKinsey & Company -ում անհանգստացած են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ավետիք Չալաբյանը 2006 թվականից զբաղվում է ակտիվ հանրային գործունեությամբ, «Արար» եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիրն է, որոնք ծրագրեր են իրականացնում Արցախում, ընդ որում` նաեւ պաշտպանական բնագավառում: Նա McKinsey & Company խորհրդատվական հայտնի ընկերության նախկին ավագ տնօրենն է: Ավարտել է ԵՊՀ-ն՝ «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ, այնուհետեւ գործարար կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: 2015-2020թթ․ ղեկավարել է McKinsey & Company ընկերության միջազգային մետալուրգիական պրակտիկան: Այս ընկերությունը, որը ստեղծվել է 1926թ., համարվում է աշխարհի ամենահեղինակավոր բիզնես կառավարման խորհրդատվական ընկերությունը, որի հաճախորդների թվում են աշխարհի խոշորագույն ընկերությունների 80%-ը, մեծ թվով կառավարություններ եւ հասարակական կազմակերպություններ։ Այս կազմակերպությունում աշխատելու, մանավանդ տնօրեն լինելու համար լուրջ գիտելիքներ են հարկավոր, եւ Հայաստանում նման պաշար քչերն ունեն: Այս իշխանությունը, փոխանակ օգտագործի նրա փորձն ու գիտելիքները, փորձում է վարկաբեկել, ինչպես վարկաբեկում է ազգային հերոսներին, գեներալներին, նախկին նախագահներին:


Երեկ McKinsey & Company ընկերության տնօրենները Չալաբյանի ձերբակալությունից խիստ անհանգստացել էին, եւ նրանցից մեկը տագնապած զանգահարել էր Երեւան` պարզելու, թե ինչ է պատահել Ավետիքի հետ: Ժամանակին Յուրի Խաչատուրովին ձերբակալելով՝ ՀՀ իշխանությունը փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ, հիմա էլ միջազգային հեղինակավոր կազմակերպության նախկին տնօրենին ձերբակալելով՝ բարբարոս երկրի ու քաղաքական հետապնդումներ իրականացնող իշխանությունների իր համբավն է ամրապնդում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին