Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:43 13-05-2022

Չագուչային արդարադատությունը փորձում է իր կշռով դատել Ավետիքի գործերը․Հայկ Գրիգորյան

Այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա` հաջակցություն Ավետիք Չալաբյանի, ում բնակարանում երեկ խուզարկություն տեղի ունեցավ, իսկ այսօր ցույցերին մասնակցելու հարկադրանքի մեղադրանքով նրան տարել են քնչական կոմիտե։

Oragir.news-ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանի գործընկեր Հայկ Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով սա ճնշո՞ւմ է, թե՞ ընթանում է իրավական պրոցես, ասաց․
«Բնականաբար սա քաղաքական ճնշում է, կարծում եմ՝ Ավետիքը շատ հստակ նշել է այս իշխանությունների կործանարար քաղաքականությունը, թե ուր են այն տանում, և կարծում եմ՝ նա թիրախին է դիպել, դրա համար այսօր ԿԿԲ-ի «շեստյորկեքով» ու նման տիպաժներով փորձում են վարկաբեկել մի մարդու, ով մեծ ճանապարհ է անցել և շարունակում է անցնել հայ հանրության համար։

Եթե կան մարդիկ, ովքեր Ավետիքին չեն ճանաչում, ես մի երկու խոսք ասեմ իր անցած ճանապարհի մասին․ նա հանդիսացել է «Արա» հիմնադրամի հիմնադիրներից և խորհրդի նախագահը, զբաղվել է պաշտպանական հարցերով, նաև «Ռիպատ Արմենիա»-ի հիմնադիրներից է, որը աջակցում է հայրենադարձման ծրագրերին։ Ինքը ևս հայրենադարձվել է 2020թվականի սեպտեմբերին՝ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Եվ այդ մարդուն, ով իր ամբողջ կյանքով ցույց է տալիս՝ ինչ է նշանակում արարել, ստեղծել, չագուչային արդարադատությունը փորձում է իր կշռով հակադրել նրա արած գործերին, և հիմա հանրությունը պետք է որոշում կայացնի՝ տեսնում է այս արդարադատությո՞ւնը՝ որպես աշխատող գործիք, թե՞ այս մարդու անցած ճանապարհը՝ որպես արհավատչյա»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում