Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով սովյալների թիվը կավելանա 18 միլիոնով Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 104-ամյակն է «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկվածը ազատամարտիկ Իգոր Սարգսյանն էր Իրանը Պարսից ծոցում կալանել է հունական երկու նավթային լցանավ Սեւակ Խաչատրյանին եւ ընկերներին մեկուսացրել են, որպեսզի Փաշինյանի դեմ ակցիա չանեն Թուրքիան մտադիր է 2023 թ. առաջին եռամսյակում սպառել Սև ծովի գազը Ադրբեջանը կրակ է բացել, շարքայինը ծանր վիրավորում է ստացել «Սասնա Ծռեր»-ի տղաներին վերադարձնում են բանտ․ փաստաբան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Նախագահի հրամանագրով՝ 115 զինվորականներ պարգևատրվել են
Երևան +23°
Ներքին Ավելին 2 շաբաթ առաջ - 15:45 13-05-2022

Գոռ Վարդանյանը քաղաքական սերիալ է նկարահանել

Ալբինա Բարեղամյան

Լրագրող

Oragir.news-ի տեղեկություններով` ռեժիսոր, դերասան, Երեւանի ավագանու նախկին անդամ Գոռ Վարդանյանը նոր սերիալ է նկարահանում՝ այս անգամ քաղաքական մոտիվներով, ընդ որում` ընդդիմադիր հայացքներն են գերակշռում նոր սերիալում։

Սցենարն այսպիսինն է. հայրենիքի ճակատագրով մտահոգված Գոռը Լոս Անջելեսից շտապ գալիս Հայաստան` «փրկելու» վերջինիս։ Գրեթե նույն սցենարն է, ինչ Վարդանյանի նախկին սերիալներում եւ ֆիլմերում, ինքը կինոյի տղան է, որը ուժեղ է եւ արդար։

Մենք կապ հատատեցինք Վարդանյանի հետ` մանրամասներ իմանալու նոր հեռուստասերիալի մասին։ Նա նշեց` շուտով կլինի, կիմանաք։ Մեր հարցին, թե «ընդդիմադի՞ր» սերիալ է նկարահանել, Գոռ Վարդանյանը չպատասխանեց և անջատեց հեռախոսը։

Նշենք, որ Գոռ Վարդանյանը, բացի իր սերիալներից եւ ֆիլմերից, աչքի է ընկել նաև քաղաքական հայացքներով։ Մինչ իշխանափոխությունը նա ՀՀԿ֊ի կողքին էր, հետո` Փաշինյանի, ավելի ուշ հիասթափվեց նաեւ Փաշինյանի իշխանությունից։ Վարդանյանը նաեւ հայտնի դարձավ ավագանու այն նիստի ժամանակ, երբ նիստերի դահլիճում կոյուղաջուր լցնող Մարինա Խաչատրյանին գրկել եւ դուրս էր հանել դահլիճից։ Նա մի ժամանակ պարբերաբար հարցազրույցներ էր տալիս, որոնք բուռն քննարկման առիթ էին դառնում։