Երեկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը
հայտարարություն էր տարածել դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա, 2» սերիալի վերաբերյալ։
Նշենք, որ առաջին սերիայում հերոսներից մեկի «խաչված» նկարն է՝ Քրիստոսի խաչելիության դրվագի կրկնությամբ։ ՀՌԱՀ-ի հաղորդագրության մեջ այդ դրվագի վերաբերյալ ասվում է․ «Այն նսեմացնում է Հայ Առաքելական եկեղեցին»։
Oragir.news-ը այդ հայտարարության վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Վարդանյանից։ «Նայում եք ամբողջ 24 սերիան, որից հետո կպատասխանեմ հարցերին»,- նշեց նա եւ անջատեց հեռախոսազանգը։
Նշենք, որ սերիալի առաջին երեք սերիաները հրապարակվել են «USA Armenia» հեռուստաալիքով, ապա այն սկսել է հեռարձակվել նաև «Երկիր մեդիա» հեռուստաալիքով։