Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 21:18 12-05-2022

Ապազգային գործարքի հույսերով

Անկլավների հարցը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է։ ՀՀ-ն մեկ անկլավ ունի՝ Արծվաշենը, որը 1992 թ․ օգոստոսի 8-ին բռնազավթվել է ադրբեջանական զորքերի կողմից։ Եվ մինչ օրս Ադրբեջանի կազմում է։ Օրեր առաջ ՀՀ ԱԽ քարտուղարը հույս հայտնեց, որ Արծվաշենը կմնա Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանական անկլավները՝ Հայաստանի։ Ադրբեջանը հայտարարեց, որ բանակցությունների ժամանակ Հայաստանից պահանջելու են Արդրբեջանին հանձնել խորհրդային բռնազավթման տարիներին Ադրբեջանին միացված անկլավները՝ 8 գյուղ։ Ադրբեջանի հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ Բաքուն չի ճանաչում անկլավների վերաբերյալ ժողովուրդների թիկունքում կնքված գաղտնի գործարքը։

ՀՀ նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ վկայել են, որ 90-ականերին անկլավների մասին գաղտնի գործարք է կնքվել ՌԴ միջնորդությամբ։ ԱԽ քարտուղարը, հավանաբար, հույս ունի, որ այդ գործարքը կթարմացվի Դուշանբեում ընթացող Միրզոյան-Բայրամով-Լավրով հանդիպման ժամանակ։

Իրականում՝ 1994-ին անկլավների հարցը հետաձգվել էր մինչև Արցախի հարցի լուծումը։ 2020-ի Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կար տող, որ ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնում Տավուշի մարզի մի քանի գյուղեր՝ նախկին ադրբեջանական որոշ անկլավներ։ Այդ հարցը մտել էր տեքստ, քանի որ Պուտինի և Ալիևի կարծիքով՝ Արցախի հարցը լուծվել էր։ Սակայն հայտարարության հրապարակումից ժամեր անց այս մասին տողը հանվեց տեքստից։ ՌԴ-ն, հանելով այս տողը, հավանաբար,ակնկալել էր, որ ՀՀ-ն հայ-ադրբեջանական գալիք բանակցություններում միջնորդ կընտրի ՌԴ-ին։ Սակայն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը վարում է Բրյուսելը։ ՌԴ-ն, որը փաստացի դուրս է մղված այս գործընթացից, կարող է փորձել ճնշել ՀՀ-ին, որպեսզի վերջինս հրաժարվի Բրյուսելի միջնորդությունից և նախընտրի միայն Մոսկվայի միջնորդությունը։ Դրա դիմաց ՀՀ-ին կարող են ևս մեկ անգամ խոստանալ, որ ևս որոշ ժամանակով կհետաձգեն ադրբեջանական անկլավների հարցը։

Այս առումով՝ կա լավատեսական ենթադրություն, որ ՀՀ իշխանությունն, իր մեջքին ունենալով հակակառավարական բողոքի հուժկու ցույցերը, կմերժի Մոսկվայի առաջարկը ռուսական միջնորդության վերականգնման վերաբերյալ, կբարձրացնի Արծվաշենից, Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերից ադրբեջանական զորքերի դուրս բերման, այդ գյուղերն ու դիրքերը ՀՀ-ին փաստացի վերադարձման հարցերը։

Կա նաև հոռետեսական ենթադրություն, որՀՀ-ն չի մերժի ՌԴ-ին, Մոսկվան ՀՀ իշխանության վրա 3-րդ անգամ կծախի նույն ապրանքը, Ադրբեջանի անկլավների հարցը կհետաձգվի ևս որոշ ժամանակով, իսկ Արծվաշենը կմնա գերության մեջ։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը