Արտաքին 4 տարի առաջ - 19:27 10-05-2022

Ռուսաստանի չորս նահանգապետ հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Ռուսաստանի չորս նահանգապետ մայիսի 10-ին հայտարարել է պաշտոնը լքելու մասին։

Տոմսկի նահանգապետ Սերգեյ Ժվաչկինը հրաժարական է տվել։ 65-ամյա պաշտոնյան ասել է, որ անհրաժեշտ է համարում «երիտասարդներին տեղը զիջել»։ Նրա խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է իր դիրքորոշումը։ Այս մասին հայտնում է Տոմսկի մարզի վարչակազմի տելեգրամյան ալիքը։

Կիրովի շրջանի ղեկավար Իգոր Վասիլևը նույնպես հայտարարել է հրաժարականի մասին։ Աշնանը ՌԲԿ-ն նշել էր, որ Վասիլիևի հրաժարականը նախապատրաստվում էր նրա «աղետալիորեն ցածր» վարկանիշի հետ կապված։

Ռյազանի շրջանի նահանգապետ Նիկոլայ Լյուբիմովը հայտարարել է, որ չի մասնակցելու շրջանի ղեկավարի հաջորդ ընտրություններին, որոնք կանցկացվեն 2022 թվականի սեպտեմբերին։ Հոկտեմբերին հաղորդվում էր, որ Կրեմլը դժգոհ է, որ շրջանի ղեկավարը չի շփվում տեղի էլիտայի հետ, ինչը վատ է ազդել շրջանի կառավարման վրա։

Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը նույնպես հրաժարական է տվել։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 10 տարի։ Հոկտեմբերի 27-ին նա հայտարարել էր, որ իր լիազորություններն ավարտվել են, սակայն դրանից հետո պաշտոնապես չէր հայտարարել հրաժարականի մասին։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում