Սպորտ 4 տարի առաջ - 15:12 09-05-2022

«Ռոմայի» ղեկավարությունը Մխիթարյանին նոր պայմաններ է առաջարկում

Հունիսի 30-ին ավարտվում է «Ռոմայի» հետ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը։ Վերջին ամիսներին կողմերն ակտիվ բանակցությունների փուլում են։ Այդ ընթացքում հայ ֆուտբոլիստին «փախցնելու» անհաջող փորձ արեց հռոմեական մեկ այլ ակումբ՝ «Լացիոն»։

Ապրիլի 30-ին Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մահը փոխեց բանակցությունների բնույթը։ Դեռևս հայտնի չէ, թե ով է ներկայացնելու Հենրիխի շահերը ֆուտբոլային աշխարհում։

Ուշագրավ տեղեկություն է ներկայացրել «Corriere dello sport»-ը՝ հայտնելով, որ «Ռոմայի» ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկում Հայաստանի հավաքականի նախկին ավագին՝ ավելի ցածր աշխատավարձով, որի չափը չի նշվում։ Հարկ է հայտնել, որ ոչ պաշտոնական տվյալներով, «գայլերի» 77 համարի աշխատավարձը կազմում է տարեկան 4 միլիոն եվրո։ Տարեսկզբին նմանատիպ տեղեկության համաձայն՝ «Ռոման» իր կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձով համաձայնագիր։

Մխիթարյանը «Ռոմայի» առաջատարներից մեկն է։ Ավարտվող մրցաշրջանի բոլոր մրցաշարերում նա 43 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ