Սպորտ 4 տարի առաջ - 18:10 19-05-2022

«Կախվելով փրփուրներից». ՊՍԺ-ն արտոնյալ պայմաններ է առաջարկում Մբապեին

ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն։ Այնուամենայնիվ, փարիզյան գրանդը վերջին ճիգերն է գործադրում ֆրանսիացուն թիմում պահելու համար։

ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին տալ արտոնյալի կարգավիճակ։ Ֆուտբոլիստը կարող է մասնակցել գլխավոր մարզչի ընտրությանը, ինչպես նաև որոշիչ դեր ունենալ ակումբի ղեկավարության որոշումներում, հայտնում է «El Chiringuito»-ն։ Բացի այդ, նա կարող է մասնակից լինել ներկայիս գլխավոր մարզչի նաև կազմի փոփոխություններին, ընդհուպ որոշելով Մեսսիի ապագան ՊՍԺ-ում։

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը՝ գլխավորությամբ Նասեր Ալ-Խելաիֆիի, աստղաբաշխական աշխատավարձ է առաջարկում Կիլիանին՝ ամսական 5 միլիոն եվրո։ Առաջարկվում է նաև համաձայնության բոնուս՝ 100 միլիոն եվրոյի չափով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն մերժել է ամսական 4.7 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը։ Ֆրանսիացի աստղը գնում է իր երազանքի հետևից՝ Մադրիդի «Ռեալ»։ Ըստ ԶԼՄ-ների՝ մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո կհայտարարի Մբապեին ձեռք բերելու մասին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ