Ներքին 4 տարի առաջ - 01:22 08-05-2022

Գաղտնալսումների հիման վրա, ապօրինաբար ձերբակալվել են ՀՅԴ երկու անդամներ. Արծվիկ Մինասյան

Երեկ` մայիսի 6-ին՝ վաղ առավոտյան, Արմավիր քաղաքում ապօրինաբար ձերբակալվել են ՀՅԴ մարզային կառույցի երկու անդամները։ Ձերբակալությունը տեղի է ունեցել գաղտնալսումների հիման վրա՝ առանց որևէ իրավական հիմքի։ Տեղի է ունեցել նաև խուզարկություն Դաշնակցության գրասենյակում։ Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Դատարանը որոշում է կայացրել բավարարել Այգեշատ գյուղի բնակիչ Ալեքսան Ալեքսանյանին 2 ամսով կալանավորելու մասին՝ նախաքննության մարմնի միջնորդությունը։ Նշենք, որ Ալեքսան Ալեքսանյանը արցախյան 3 պատերազմների մասնակից է և ունի առողջական բազմաթիվ խնդիրներ, սակայն դատարանը, հաշվի չառնելով ներկայացված հանգամանքները, ինչպես նաև կալանավորման համար իրավական պատշաճ հիմքերի բացակայությունը, կայացրել է կալանավորման մասին որոշում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատարանում քննվում է ՀՅԴ անդամ Արամայիս Մխիթարյանի՝ կալանքի միջնորդությունը։

«Նկատի ունենալով օրվա քաղաքական իշխանության, այս ռեժիմի հետևողական, ճնշողական բնույթը՝ այստեղ մենք կունենանք բացասական որոշում՝ կարծում եմ, որ ապօրինի կազատազրկվի նաև մեր մյուս ընկերը։ Ուզում եմ արձանագրել, որ այս պայքարը կասեցնել հնարավոր չէ, և օրվա իշխանությունը պետք է գիտակցի, որ չի կարող նույնիսկ միջազգային իրավունքում ամրագրվող քաղաքական կուսակցության հետապնդման արգելման մասին նորմը կիրառել որպես հիմնական զենք։ Ոչ միայն մարդու և քաղաքացու հանդեպ է հետապնդում իրականացվում, այլև քաղաքական ուժի»,- նշել է Արծվիկ Մինասյանը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ