Ներքին 4 տարի առաջ - 16:31 07-05-2022

Կողոսկրի կոտրվածքը շատ փոքր բան է, որ չթողնի չմասնակցենք հավաքներին․ Սուրեն Մանուկյան

Ոստիկանության ծառայողներն օրեր առաջ կոտրել էին ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի կողոսկրերը։ Տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես են ոստիկանության ծառայողներն առանձնակի դաժանությամբ ուժ կիրառում Սուրեն Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով Մանուկյանը ստացել էր կողոսկրերի կոտրվածք։

Մանուկյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ կոտրվածքի համար ստացիոնար բուժում չի ստանում, այժմ էլ հրապարակում է, մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին․ «Մենք հող հանձնող չենք, կողոսկրի կոտրվածքը շատ փոքր բան է, որ մեզ չթողի չմասնակցենք այս հավաքներին»։

Իր առողջական վիճակին լուրջ վնասվածք տալու դեպքով Հակակոռուպցիոն կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։ Մանուկյանը նշեց, որ իրեն հարվածողների դեմքերը չի ֆիքսել․ «Ես չէի կարող դեմքերը ֆիքսել, քանի որ այդ պահին գետնին ընկած էի»։ Նա նաեւ նշեց, որ իր ընկերների մեջ շատ մարդիկ կան, որոնք ոստիկանության ներկայացուցիչների գործողությունների հետեւանքով կոտրվածքներ, սալջարդ են ստացել․ «Միայն իմ պարագայում չէ նման բան եղել»։

Անդրադառմալով տեղի ունեցող ցույցերին՝ նա ասաց՝ օր օրի մասնակցողների թիվն ավելանում է․ «Մարդիկ հասկանում են, որ պաշտոնի կռիվ չէ, ոչ էլ կուսակցական պայքար է։ Սա ընդամենն ունի մեկ նպատակ, որպեսզի չթողնենք թուրքը տիրի մեր հողին»։



Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին