Արտաքին
11 րոպե առաջ
Ներքին
21 րոպե առաջ
Հունական Իրակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան 81 կգ քաշային ծանրորդները։
Հայաստանը ներկայացնող Մնացական Աբրահամյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ և երկամարտի 308 կգ արդյունքով գրավեց 9-րդ տեղը: Նախկինում նա ցույց էր տվել 320 կգ արդյունք:
Ուշագրավն այն է, որ եզրափակիչ մրցաշարին մասնակցած 10 ծանրորդներից վեցը դարձել է մեդալակիր: Չեմպիոն հռչակվել է Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կուռնազը:
Վաղը Հայաստանից հանդես կգան 89 կգ քաշայիններ Սուրեն Գրիգորյանն ու Գևորգ Ղահրամանյանը, որոնք նախնական տվյալներով մեդալներ նվաճելու իրական թեկնածուներ են: