ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), որը ամենածիծաղաշարժ քաղաքական գործիչներից մեկն էր մեր հանրության համար, վերջերս ասպարեզում չի երևում։ Նա նախկինների այն ներկայացուցիչներից է, ովքեր 2018թ․-ից հետո քաշվեցին մի կողմ և հրաժարվեցին որևէ մասնակցություն ունենալ քաղաքական պրոցեսներին։ Նա 2018թ․-ի ամռանը սեփական կամքով հանձնել էր զենք-զինամթերքը և այդ հիմքով ազատ արձակվել։
Այս օրերին Հայաստանում անհնազանդության ցույցեր են՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության, նրա նախկին գործընկերները, կուսակիցները փողոցում պայքարում են, իսկ ո՞ւր է Առաքել Մովսիսյանը։
Oragir.news-ը փորձեց զրուցել նրա հետ։ Մեր հարցին ի պատասխան՝ Մովսիսյանն ասաց, որ Հայաստանում չէ։ Իսկ թե իր ընկերները, հարազատները մասնակցություն ունենո՞ւմ են, նշեց․ «Ես բուժվում եմ, ինձ հանգի՛ստ թողեք»։
Մեր պնդումներին ի պատասխան՝ Մովսիսյանն ասաց․ «Ես հիվանդանոցում եմ»,- ու անջատեց հեռախոսը։