Ներքին 4 տարի առաջ - 00:55 06-05-2022

Երբ քո փոխարեն եկավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք․ Սաղաթելյանի պատասխանը՝ Տեր-Պետրոսյանին

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին:

«Հարգելի Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր նաև 1997 և 1998 թվականին: Ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, Սերգո ջան լավ չես ապրի քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել: Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եկավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք, իսկ Հայաստանն ու Արցախը զարգացան: Երբ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողներն ու հոգեզավակները, որոնք այդ գծի մեջ էին, որ պետք է տանք ու ուրիշ ճար չկա, մենք Արցախի 72 տոկոսը տվեցինք։

Ժամանակն է, որ այս իշխանությունը հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկվել: Ուստի ոչ ոք, այդ թվում՝ դուք եւ Նիկոլը, մեզ ոչինչ չեք կարող պարտադրել։ Պարո՛ն Տեր-Պետրոսյան, ազգի համար աղետալի պատուհասի հետ, ինչպես Դուք էիք ասում, մենք նույն սեղանի շուրջ քննարկելու բան չունենք։ Նրա հետ նույն օրակարգն ունենք՝ շուտափույթ խաղաղ հրաժարական»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը կարդացեք այստեղ։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին