Ներքին 4 տարի առաջ - 16:49 04-05-2022

Մենք որևէ շենք չենք գրավելու. Սաղաթելյան

Մենք հիմա շատ կազմակերպված, կարգուկանոնով կառաջանանք խորհրդարանի մոտ, որեւէ շենք չենք գրավելու, որեւէ սադրանքի չենք գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ֆրանսիայի հրպրակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Շենք չենք գրավելու, որովհետեւ շենքերում այլեւս իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է: Որեւէ սադրանքի չպետք է տրվել: Շարժումը րոպե-րոպե թափ է հավաքում: մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Նիկոլին բոլորդ ճանաչում ենք, փորձելու է դիմել սադրանքների, ոստիկանությանը, զինված ուժերին օգտագործել ժողովրդի դեմ՝ սադրանքներ սարքելով՝ հույս ունենալով, որ այս շարժումը կկոտրի: Դուք տեսաք, թե պլանավորած աշխատանքի արդյունքում մենք որքան շատ ենք, րոպե-րոպե շատանալու ենք: Շատ կարճ ժամանակ հետո հասնելու ենք սրանց հեռացմանը»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ ինքը գնալու է առջեւից, որեւէ մեկն իրենից առաջ չանցնի. «Որտեղ պետք լինի, կկանգնենք, մեր ձայնը կհասցնենք խորհրդարանին եւ կներկայացնենք իր հրաժարականի պահանջը այնքան բարձր, որ ԱԺ-ի բոլոր ՔՊ-կանները լսեն ու հասկանան՝ իրենց հեռանալու ժամանակն է»,- ասաց նա:

Ընդդիմդիրների երթը շարժվեց դեպի Ազգային ժողովի շենք:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին