Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 22:48 02-05-2022

Թվարկվել են WhatsApp-ում խարդախության հիմնական նշանները

WhatsApp-ում խաբեբային կարելի է ճանաչել երկու նշանով, գրում է The Sun պորտալը՝ վկայակոչելով տեղեկատվական անվտանգության մասնագետների խոսքերը։
Այսպես, հաղորդագրությունները, որոնք գալիս են անհայտ թվերից, մեծ հավանականությամբ կարող են խարդախ լինել:
«Եթե անհայտ թվերից եկած հաղորդագրություններում կան ուղղագրական կամ կետադրական սխալներ, ապա մեծ հավանականությամբ դուք շփվում եք խարդախի հետ: Նույնը վերաբերում է հայտնի կոնտակտներին, եթե նրանցից ստացվող հաղորդագրությունները սովորականից տարբերվում են»,- ասում են տեղեկատվական անվտանգության մասնագետները։
Բացի այդ, չարագործերը հաճախ կարող են քողարկվել որպես տեխնիկական աջակցության ներկայացուցիչ կամ պոտենցիալ զոհին հայտնել, թե նա իբր ինչ-որ մրցանակ է շահել: Նաև խարդախ են այն հաղորդագրությունները, որոնք պարունակում են հղումներ, որոնք օգտատերը չէր սպասում ստանալ:
«Կիբերհանցագործները կարող են օգտագործել հատուկ նիշեր՝ քողարկելու վնասակար հղումը, որն առաջին հայացքից ծանոթ կամ հեղինակավոր կայք է թվում»,- նշել են փորձագետները։
Կիբերհանցագործների զոհ չդառնալու համար պետք է անընդհատ թարմացնել մեսենջերը, չբացել անծանոթ հղումներ և չտարածել ձեր անձնական տվյալները։