Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:25 01-05-2022

Փաշինյանի պայմանավորվածը կապիտուլացիայի երկրորդ փուլն է․ Տիգրան Աբրահամյան

Շարունակվում է ընդդիմության հանրահավաքը․ ընդդիմությունը փորձում է վրաններ տեղադրել հրապարակում, իսկ 18:45-ից կրկին սկսվել է հանարահավաք։

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Տիգրան Աբրահամյանը։

«Ինչ ընդդիմադիր ուժերը ակտիվացել են, գործի են դրել իրենց ողջ գործիքակազմը, իշխանությունը փորձում է հանրությանը հերթական անգամ մոլորեցնել։ Մեզ բոլորիս ուզում են համոզել, որ իրենք ձգտում են խաղաղության, իսկ մենք՝ այս հրապարակում հավաքված քաղաքացիներս՝ պատերազմի։ Մենք հարցնում ենք՝ ինչ եք անում դուք Հայաստանի և Արցախի խաղաղության համար․ ոչ մի բան չեն անում։ Ավելի ճիշտ անում են․ բանակն են վարի տալիս, պետությունն են քանդում, Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի հանձնումն են պայմանավորվում։ Կարճ ասած՝ իրենց պայմանավորվածը կապիտուլացիայի երկրորդ փուլն է։ Իսկ ի՞նչ ենք ասում և անում մենք․ խաղաղության ապահովման կարևոր երաշխիքը մարտունակ բանակի գոյությունն է։ Մենք խոսում ենք բանակի մարտունակության մասին, մեզ ասում են՝ դուք ձգտում եք պատերազմի, իսկ մենք խաղաղության։ Բայց մենք գալու ենք ու վերականգնելու ենք մեր բանակը, վերականգնելու ենք հայի արժանապատվությունը։ Եվ այս ամենը մենք անելու ենք ոչ թե պատերազմ սանձազերծելու, այլ պատերազմը կանխելու համար։ Չենք կարող մենք չունենալ բանակ, ու որևէ պետություն՝ լինի Ադրբեջանը, լինի Թուրքիան, մեզ լրջորեն վերաբերվի։ Մենք ենք իրական խաղաղության կրողները, մենք ենք գալու և մեր ժողովրդին վերադարձնելու երկարաժամկետ խաղաղությունը և կայունությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան