Միտք 4 տարի առաջ - 20:07 30-04-2022

Փոքր-թույլ է․ ով հասնի, կուտի. ինչ կփոխվի մայիսի 1-ին

Ներքաղաքական ճգնաժամը իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք է։ Սխալի հիմքը փոքրի-թույլի բարդույթն է։ Հայ մարդը թյուրիմացաբար կարծում է, թե Հայաստանը չի կարող ազգային հետաքրքրություններ-հավակնություններ ունենալ, որովհետև փոքր-թույլ երկիր է, ով հասնի, կուտի։

1988-90 թթ.այդ բարդույթով տառապում էր ժողովրդի մեծ մասը։ Նրանք վախենում էին «անկախություն» բառից։ Այն ժամանակ հույս կար, որ ստեղծվող կուսակցությունների, ազատ մտածող գործիչների ջանքերով այդ բարդույթը կհաղթահարվի։ Բայց չեղավ։ Հայ մարդը նույն վախերի գերության մեջէ։ Ճղճիմ գործիչներ կան, որ բորբոքում են հայի վախերը։ Իսկ չբարեկամները ուղղակի սնվում են հայի վախերով։ Ադրբեջանցու բացվող ախորժակը, թուրք պաշտոնյայի գայլաժեստը, ռուս պաշտոնյայի հավակնոտ հայտարարությունները համարժեք արձագանք չեն ստանում, քանի որ հայը կարծում է, թե ՀՀ-ն չի կարող անկախ լինել, փոքր-թույլ է, ով հասնի, կուտի։

Խորհրդային բռնազավթումից հայի հետ միասին ազատագրված ուկրաինացին այսօր ՌԴ-ի դեմ պատերազմում չի վախենում, պաշտպանում է իր հայրենիքը, ուկրաինացու ազատությունը, նրա քաղաքակրթական ընտրությունը։ Ուկրաինան ազատ է, նրա իշխանությունը հեղինակություն է վայելում աշխարհում։ Իսկ հայը վախենում է։

ՀՀ իշխանությունը մշտապես հայտարարում է, թե ուզում է բարի հարաբերություններ կառուցել և՛ ազատ-ժողովրդավարական աշխարհի, և՛ հակաքաղաքակրթական Ռուսաստանի հետ։ Իրականում ՀՀ-ն ուրանում է թե՛ ժողովրդավարությունը, թե՛ ազգային շահերը։ Իսկ ժողովրդավարական երկրների առջև փորձում է արդարանալ, թե ռուսական շանտաժի տակ է գտնվում, իբր ՌԴ-ից սպառնալի զանգեր են ստանում, թե կվնասեն հայ ժողովրդին, կպայթեցնեն շենքեր։ Եվ քանի որ ՀՀ-ն փոքր-թույլ է, ժողովուրդն էլ վախեցած, ապա ընկրկում են ռուսական սպառնալիքների առաջ։ Եվ փոքրի-թույլի բարդույթի վրա կառուցված քաղաքականությամբ «ստիպված» սպասարկում են վախեցնողի շահերը։ Ով վախեցնում է ՀՀ-ին, ՀՀ-ն նրա շահերն է սպասարկում։ Ինչքան շատ է սպասարկում, այնքան շատ են վախեցնում, այնքան շատ ազգային իրավունք է զիջում ՀՀ-ն ու սահմանափակում իր ժողովրդի ազատությունը։

Եթե այսօր փողոց ելած ցուցարարը ժողովրդի ազատության ջատագով է, ապա վաղը՝ մայիսի 1-ին, հրապարակում կվանկարկի «ազա՛տ, անկա՛խ Հա՛յա՛ստա՛ն», կխոսի Արցախի հարցը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով կարգավորելու, ազատության համար կռվող բախտակից ուկրաինացուն զորակցելու մասին։ Իսկ եթե խոսեն տարածք հանձնել-չհանձնելու, ՀՀ-ն ուԱրցախը ռուսների ոտքերի տակպահելու մասին և հայի վախերը բորոբոքեն, ապա կարելի է հուսահատվել՝ լավ չի լինելու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից