Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:04 28-04-2022

Մեր բողոքը հինգօրյա ժամկետում չի հասնի. մեզ ստում են. Մխիթար Գալեյանի հայր

Զոհված զինծառայողների ծնողները կրկին դատախազությոան մոտ էին։ Ինչպես տեղեկացրել էինք, արդեն երեք օր է՝ ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունում են, քանի որ դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Երեկ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ Գրավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։ Սակայն զոհված զինծառայողի ծնողները դժգոհ մնացին դատախազի որոշումից, ինչից հետո իրավիճակը լարվել էր։ Ծնողները որոշել են դատախազության շենքի մոտ մնալ այնքան, մինչև իրենց պահանջը բավարարվի։Նրանք գիշերը մնացել են դատախազության շենքի մոտ։ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Մեր բողոքը հնգօրյա ժամկետում չի հասնի. մեզ ստում են։ Օրն արդեն անցել է։ Այն փաստաբանները, ովքեր երեկ եկել են, ու անձամբ ես ինքս իրենց լիազորել եմ, մեր դիմումը դեռ չի հասել տեղ փաստորեն։ Հարգելի՛ քաղաքական ուժեր, կոչ ենք անում միանալ մեր պայքարին։ Մենք չենք կարող այդքան սպասել, որովհետև հինգ րոպե առաջ ենք ուզում այդ դավաճանի պատիժը տեսնել»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում