Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:23 27-04-2022

Դուք քաջ գիտակցում եք, որ փողոց դուրս չեք եկել մեզանից մեկին իշխանության բերելու համար․ Սաղաթելյան

Շարունակվում է ընդդիմության բողոքի ակցիան։ Այսօր ընդդիմադիրները քայլերթով հասել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շարունակում են բողոքի ակցիա իրականացնել։ Ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովո՛ւրդ ջան, անկեղծ իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ։ Ա՛յ այսպես՝ վճռական ու կազմակերպված օր օրի շատանալու ենք և մեր երկիրը դուրս բերենք ստեղծված իրավիճակից։ Դուք քաջ գիտակցում եք, որ փողոց դուրս չեք եկել մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար, դուք դուրս եք եկել հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն անվտանգության, հանուն մեր վաղվա օրվա։ Դուք քաջ գիտակցում եք, որ այս պարտության և պատերազմի խորհրդանիշ քաղաքական ուժը մեր երկիրը տանելու է նոր զիջումների և նոր պարտությունների, եթե սրանց վերջը չտանք։ Սիրելի՛ հայրենակիցներ, երեկվա դեպքը ողբերգական էր, այս մարդը իշխանության գալուց հետո, անընդհատ մահեր, զոհեր է տվել։ Երեկվա մեր քաղաքացու սպանությունը պետք է այս իշխանության կողմից լինի վերջինը։ Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կանգնեցվի։ Նա մեր երկրում հենարան չունի, միակ հենարանը ոստիկանական ուժերն են»,- ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են