Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:00 27-04-2022

Վե՛րջ այլանդակություններին. Սորոսի պաստառն ու Փաշինյանի գիրքը՝ աղբամանում

«Ազատագրական շարժման» անդամներն այսօր Հանրապետության հրապարակում իրազեկման ակցիա էին իրականացնում, որի ընթացքում Ջորջ Սորոսի պաստառը պատռեցին։ Շարժման անդամներ Արա Զոհրաբյանի և Վահագն Չախալյանի խոսքով՝ Սորոսի հիմնադրամն է հովանավորում, որպեսզի ՀՀ-ում ակտիվ կերպով քննարկվի այլասերվածությունն ու պղծությունը։ Շարժման անդամները նաև պատռեցին պաստառներ, որոնց վրա գրված էին Լանզարոտեի կոնվեցիայի, Ստամբուլյան կոնվեցիայի մասին գրառումներ։ Շարժման անդամները նաև պատռեցին ու աղբամանը գցեցին Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գիրքը, որը, ըստ շարժման անդամների, քարոզում է այլասերվածություն։

Հիշեցնենք, որ առավոտյան շարժման անդամները հակագազով, բժշկական խալաթով և ախտահանիչ գործիքներով Կառավարության շենքի մոտ ցանկանում էին բողոքի ակցիա անել, սակայն ոստիկանները բռնի ուժով նրանց հեռացրին այդտեղից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են