Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 20:50 27-04-2022

Քսենյա Սոբչակը պատմել է, թե ինչպես է պայքարում որդու սննդային քմահաճույքների դեմ


Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում պատասխանել է բաժանորդի հարցին, ում հետաքրքրում էր, թե ինչպես է նա դաստիարակում, ինչպես է պատժում և ինչ է արգելում իր 5-ամյա որդուն։ 40-ամյա Սոբչակն անդրադարձել է Պլատոնի՝ սննդի հետ կապված քմահաճույքներին.
Սոբչակը կարծում է, որ երեխային չի կարելի ստիպել ուտել։ Կարևոր է նրան ընտրության հնարավորություն տալ։ Որպես օրինակ՝ նա մի դեպք է հիշել, երբ իր ճաշի համար ձուկ ու բանջարեղեն ուներ, բայց տղան ուզում էր կարտոֆիլ ուտել։ Այդ ժամանակ Քսենիան ասել է. «Սա քո ընտրությունն է: Բայց դու պետք է հասկանաս, որ եթե հիմա չուտես, ապա մինչև երեկո ոչինչ չես կարողանա ուտել։ Մի քանի անգամ տղան չի ճաշել։ Այս սկանդալներն ավարտվել են»:
Սոբչակի կարծիքով՝ երեխան պետք է պատասխանատվություն կրի իր ընտրության համար։ Քսենիան հիշել է մի պատմություն, երբ Պլատոնի հետ հյուր են գնացել և ուտելիքի համար կրկին սկանդալ է սկսվել։ Իր ընկերուհուն թույլ են տալիս ընտրել ուտելիքը, նա կարող է հրաժարվել, նրան ուրիշ բան են առաջարկում։ Երեխաները սոցիալական են, նա տեսնում է դա և սկսում է նույն կերպ իրեն պահել։ Ես ասում եմ. «Պլատոն, կամ դու հիմա դադարում ես լաց լինել և հիստերիա անել, ուտում ես այն, ինչ քեզ կարելի է և ինչ որ ընտրել ենք քեզ համար, կամ մենք հիմա տուն ենք գնում։ Դա քո ընտրությունն է»։
Եղել են դեպքեր, երբ նրանք ստիպված են եղել հեռանալ, թեև տղան հետո փորձել է փոխել իրավիճակը։ Քսենիան կարևոր է համարում գործը մի քանի անգամ ավարտին հասցնելը, քանի որ հակառակ դեպքում երեխան հասկանում է, որ «միշտ կարելի է հետ շեղել իրավիճակը»։
Ինչպես հավաստիացնում է հեռուստահաղորդավարը, 5-ամյա Պլատոնը գիտի, որ եթե մայրն իրեն ինչ-որ բան ասում է, ապա դա մինչև վերջ է հասցնում. «Եվ նա միշտ գիտակցված ընտրություն է կատարում», - հարցին ձայնային հաղորդագրությամբ պատասխանել է Քսենիան: