Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:06 27-04-2022

ՌԴ-ն ԱՄՆ-ում դատապարտված օդաչուին փոխանակել է նախկին ծովայինի հետ

Ռուսաստանը փոխանակել է օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին, որը դատապարտվել էր ԱՄՆ-ում կոկաին տեղափոխելու պատրաստության համար, ամերիկացի նախկին ծովային Թրևոր Ռիդի հետ, որը դատապարտվել է Մոսկվայում ոստիկանների վրա հարձակվելու համար: Այս մասին ապրիլի 27-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Փոխանակումը տեղի է ունեցել երրորդ երկրում, մեջբերում է «Ինտերֆաքսը» ռուս փաստաբան Յարոշենկոյին։ Նա պարզաբանել է, որ իր պաշտպանյալը դեռ Ռուսաստան չի ժամանել։

Կոնստանտին Յարոշենկոն ձերբակալվել էր Լիբերիայում՝ Արևմտյան Աֆրիկայում, 2010 թվականին ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից և արտահանձնվել ԱՄՆ-ին։ Դատարանի վճռի համաձայն՝ ռուսաստանցին պարտավորվել է Վենեսուելայից Լիբերիայի տարածքով ԱՄՆ հասցնել չորս տոննա կոկաին։ Ինքը՝ օդաչուն, հրաժարվել է ընդունել իր մեղքը։ 2011 թվականին նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նա կարող է ազատ արձակվել 2027 թվականի հոկտեմբերին։

Ռուսաստանը նրա ձերբակալությունն անվանել է «առևանգում»: Յարոշենկոյի ամերիկյան պաշտպանությունը պնդել է, որ նա թմրանյութերի դեմ պայքարի վարչության սադրանքի զոհ է դարձել։