Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:06 27-04-2022

Վարչապետին սպասարկող ավտոշարասյունը միշտ մեծ արագությամբ է ընթանում և վտանգավոր իրավիճակներ ստեղծում

Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով, քաղաքացին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայից, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ մեզ հետ զրույցում «Նաիրի» ԲԿ-ից հաստատեցին, որ կինը, որը հղի էր, հիվանդանոցում մահացել է։ Քաղաքացիների շրջանում մեծ են դժգոհությունները, որ վարչապետի տեղաշարժի նպատակով հաճախ փակում են փողոցները և խոչընդոտում քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Քաղաքացիներն ասում են, որ մեքենաները երբեմն ընթացքից կանգնեցնում են, տեղափոխում երթևեկության համար չնախատեսված գոտի, որպեսզի ճանապարհը դատարկ և ազատ լինի, և վարչապետը կարողանա ազատ երթևեկել։ Ծառայողական մեքենաները փողոցն անցնում են մեծ արագությամբ, իսկ երեկվա վթարից հետո շատ մարդիկ ասում են՝ վարչապետին սպասարկող ավտոշարասյունը միշտ է մեծ արագությամբ ընթացել, և երբեմն իրենց համար էլ են վտանգավոր իրավիճակներ ստեղծվել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն