Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 20:02 27-04-2022

TikTok-ը և Telegram-ը հայտնվել են աշխարհի ամենաշատ ներբեռնվող հավելվածների ցանկում

2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով TikTok-ը դարձել է App Store-ի և Google Play-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածը։ Այս մասին տեղեկացնում է Sensor Tower վերլուծական ընկերությունը։
2022 թվականի սկզբից TikTok-ը ներբեռնվել է ավելի քան 175 միլիոն անգամ iOS և Android համակարգերով։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականից ի վեր հավելվածը տեղադրվել է ավելի քան 3,5 միլիարդ անգամ։ Այսպիսով, TikTok-ը դարձել է պատմության մեջ հինգերորդ հավելվածը, որը հաղթահարել է այս նշագիծը:
Երկրորդ տեղում՝ մոտ 160 միլիոն ներբեռնումներով, հայտնվել է Instagram սոցիալական ցանցը։ Մեկ եռամսյակ առաջ այս հավելվածն առաջատարն էր Sensor Tower վարկանիշում: Երրորդ տեղում Facebook-ն է (մոտ 150 միլիոն ներբեռնում)։ Չորրորդում՝ WhatsApp-ը (125 միլիոն ներբեռնում): Հինգերորդում՝ Telegram (մոտ 110 միլիոն ներբեռնում):