Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:46 25-04-2022

Ռուսաստանը Խարկովի մարզում ռուսական ռուբլի է ներմուծում

Խարկովի մարզի բռնազավթված տարածքներում ռուսաստանցի զինվորականները շրջանառության մեջ են դնում ռուսական ռուբլին և կապի համար առաջարկում են օգտվել «Մեգաֆոն» օպերատորից, հաղորդում է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը։
Նրանք նաև խարկովցիներին խորհուրդ են տալիս գնումների համար մեկնել ՌԴ։
«Բռնազավթված տարածքների բնակիչները զանգվածաբար հրաժարվում են թշնամու «օգնությունից» և զարմացնում ռուսներին ինքնակազմակերպմամբ։ Բռնազավթված տարածքներում կամավորական լայնածավալ շարժում է ձևավորվել»,- ասվում է հետախուզության հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ռուսաստանցի զինվորականները փորձում են բարոյալքել մարզի բնակիչներին՝ տեղեկություններ տարածելով, որ «Ուկրաինան անջատել է բնակավայրերի էլեկտրամատակարարումը», նաև, որ «Խարկովն արդեն գրեթե ամբողջությամբ բռնազավթված է ռուսների կողմից»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է