Արտաքին 4 տարի առաջ - 15:15 24-04-2022

Ժամանակը չպետք է տարրալուծի պատմական հիշողությունը․ արգենտինացի փոխնախարարի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, որում, մասնավրապես, ասված է․

«Արգենտինայում այսօր «Գործողություն՝ հանուն ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի» օրն է՝ 2008թ. թիվ 26199 օրենքի դրույթների համաձայն՝ ի հիշատակումն հարյուր հազարավոր հայերի ցեղասպանության, որը մեկնարկեց 1915թ. ապրիլի 24-ին։

Ժամանակը չպետք է տարրալուծի պատմական հիշողությունը։ Այդ հիշողությունը հանդիսանում է ավելի լավ աշխարհում ապրելու հստակ որոշման ապացույց, որտեղ տարաձայնությունները լուծվում են երկխոսության միջոցով եւ խաղաղ մեթոդներով՝ լսելով դիմացինին եւ հարգելով կյանքը։ Այդ հիշողությունը հանդիսանում է այն հարգանքը եւ պատիվը, որին զոհերն արժանի են։ Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ հարաբերույթուններն անկեղծ բարեկամության հարաբերություններ են։ 1915 թվականից ի վեր բազմաթիվ հայ վերապրածներ եկան Արգենտինա՝ փնտրելով խաղաղություն եւ բարեկեցիկ ապագա։ Այդ տղամարդիկ եւ կանայք փայլուն հայ համայնքի ներկայացուցիչներն են, որն արգենտինական հասարակության անբաժանելի մասն է կազմում։ Այդ առաջամարտիկներն ազնվորեն ծառայեցրեցին իրենց աշխատանքը, ազնվությունն ու տաղանդները իրենց հյուրընկալած երկրին։ Այստեղ մեծացան նրանց ժառանգները, այստեղ մշակեցին հողը, կառուցեցին գործարաններ, աչքի ընկան արվեստում, գիտություններում, սպորտում՝ այդպես նպաստելով իրենց նոր երկրի աճին, չմոռանալով իրենց նախնիների Հայրենիքի մասին։ Այսօր, ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24-ին, Արգենտինայի կառավարությունը հարգում է Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մի ժեստով, որը վերահաստատում է մեր իրական հանձնառությունը մարդու իրավունքներին եւ Հայաստանի հանդեպ ջերմ վերաբերմունքը։ Խաղաղություն եւ բարեկեցություն հայերին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ