Ներքին 4 տարի առաջ - 10:06 22-04-2022

Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր. Ավետիք Չալաբյան

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Մեզ հաճախ հարցնում են, թե ինչպես ենք մենք պատրաստվում խուսափել պատերազմից, եթե գործող իշխանությունը հեռացնենք։ Երեկ ես ելույթ ունեցա Ազատության հրապարակում, շարադրելով սկզբունքային այլընտրանքը գործող իշխանության կողմից վարվող պարտվողական քաղաքականությանը։ Բերում եմ այստեղ ելույթիցս մի հատված, ավելի ուշ կներկայացնեմ ելույթի ամբողջական տեսագրությունը՝
"Մենք գործող իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը արմատապես այլ այլընտրանք ենք առաջարկվում։ Մենք հրաժարվելու ենք թշնամական տանդեմի պարտադրանքից, դրա փոխարեն կանենք հետևյալը՝
- Ռուս խաղաղապահները պետք է մնան Արցախում
- Մենք պետք է դադարեցնենք Արցախի Պաշտպանության բանակի կազմալուծումը, վերակառուցենք Պաշտպանության բանակը, այն հաշվարկով, որ ռուսական խաղաղապահների հետ միասին, այն վստահելի կերպով կարողանա պաշտպանել Արցախը։ ՊԲ-ն կհամալրեն կամավորներ ամբողջ հայությունից, այսօր արդեն մեծաթիվ ցանկացողները կան
- Մենք արմատապես կվերակառուցենք Հայաստանի բանակը՝ ոչ միայն կզինենք այն նոր սպառազինությամբ, այլև կվերակազմակերպենք մարտական պատրաստությունը, յուրաքանչյուր զինվոր պետք է շատ ավելի մեծ մարտական կարողություն ունենա
- Մեր ռազմարդյունաբերությունը պատերազմից անցած ժամանակամիջոցում հսկայական աշխատանք է կատարել, այսօր այն ընդունակ է զինել բանակը ժամանակակից գրոհային ԱԹՍ-երով, արագաշարժ գրադ կայանքներով, ականանետերով, սեփական զինամթերք արտադրել, շարունակում է նոր տեխնոլոգիաներ մշակել։
- Ադրբեջանը այլևս որևէ իրական առավելություն մեր նկատմամբ չի ունենալու, եթե մենք ինքներս նրա առաջ ճանապարհ չբացենք, ինչպես պարբերաբար անում է այս իշխանությունը
- Թուրքիան այլևս չի համարձակվի միջամտել, եթե մենք հետևողական համագործակցենք Ռուսասատանի և Իրանի հետ, և նոր դաշնակիցներ ներգարվենք՝ Չինաստանը, Հնդկաստանը, և արաբական երկրները, վստահելի հարաբերություններ ստեղծենք Վրաստանի հետ, դադարենք սրա պես բոլորին աջ ու ձախ խաբել։
Մենք կարող ենք խաղաղություն ապահովել՝ ավելին, մենք կարող ենք խաղաղություն պարտադրել։ Թույլին ու խեղճին այս աշխարհում ոչ ոք չի թողնելու խաղաղ ապրել, անընդհատ ծեծ են տալու ու ստորացնելու, անընդհատ վրան ոտներն են մաքրելու, անընդհատ նոր բան են խլելու։ Թույլն ու խեղճը միշտ էլ մատաղացու գառ է լինելու, որքան էլ ուժեղին շողոքորթի, և փորձի նրան հարմարվել։ Խաղաղություն կարելի է նվաճել միայն ուժով, այսպիսի թշնամին վախենալու է միայն ուժեղից։

Այսօր էլ մեր բանակում բազմաթիվ արժանապատիվ զինվորներ և սպաներ կան, որոնք պատրաստ են իրենց մարտական պարտքը կատարել, ապահովել մեր երկրի անվտանգությունը, և խաղաղություն պարտադրել թշնամուն։ Միասին, մենք կվերականգնենք մեր բանակի մարտական փառքը, մեր երկրի սահմաններից դուրս կքշենք թշնամու հրոսակներին, և իսկական խաղաղություն կհաստատենք՝ հենված հայոց բազկի և մտքի ուժի վրա"։

Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր, և մենք սկսելու ենք բանակի մարտական ոգին վերականգնելուց։ Մենք կռվող և քաջարի ազգ ենք, և թույլ չենք տալու մեր մեջի թուլամորթներին մեզ հակառակի մեջ համոզել։
Մնացած քայլերը՝ հաջորդիվ»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»