Ավելին 4 տարի առաջ - 22:36 21-04-2022

Մեծ Բրիտանիայի թագուհին նշում է ծննդյան 96-րդ տարեդարձը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն այսօր նշում է իր ծննդյան 96-ամյակը։ Իր ծննդյան օրը թագուհին նշում է Նորֆոլքի կոմսությունում գտնվող իր կալվածքում՝ Սանդրինգեմում, որտեղ նրան են միացել ողջ ընտանիքը և ընկերները։
Իր ողջ կյանքի ընթացքում Նորին Մեծությունը ձիերի սիրահար է եղել։ Այս կիրքն արտացոլվել է նրա ծննդյան օրվա կապակցությամբ թողարկված փոստային նամականիշի վրա, որտեղ նա պատկերված է երկու պոնիների հետ։ Ըստ արքայական ընտանիքի Twitter-ի էջի՝ լուսանկարն արվել է մարտին՝ Վինձորի ամրոցում։
Այս տարին նշանավորվում է նաև թագուհու 70-ամյա գահակալության տարեդարձով։
Այսպիսով՝ նա ամենաերկար կառավարող բրիտանացի միապետն է և պատմության մեջ ամենաերկար իշխող կին ղեկավարը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում