Արտաքին 4 տարի առաջ - 12:25 20-04-2022

Հորդանանի թագավորը Ամման է վերադարձել ողնաշարի վիրահատությունից հետո

Հորդանանի թագավոր Աբդուլա II-ը երեքշաբթի օրը հայրենիք է վերադարձել Գերմանիայից, որտեղ միջողային ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հաղորդել է Petra գործակալությունը՝ հղում անելով թագավորական գրասենյակի հայտարարությանը։
Հորդանանի միապետն ապրիլի 10-ին լքել է երկիրը և բժիշկների խորհրդով մեկնել Մայնի Ֆրանկֆուրտ, որտեղ վիրահատվել է մասնագիտացված կլինիկայում։ 60-ամյա թագավորը ողնաշարի ճողվածք է ստացել երիտասարդ տարիքում թագավորական հատուկ ջոկատում ծառայության ժամանակ պարաշյուտով թռչելու հետևանքով:
Աբդուլա II-ը հայրենիք է վերադարձել Ամմանում կայանալիք Արաբական պետությունների լիգայի Երուսաղեմի կոմիտեի նիստից առաջ, որը նվիրված է լինելու Տաճարի լեռան վրա բռնությունների սրմանը: Թագավորը նման նախաձեռնությամբ է հանդես եկել երկուշաբթի օրը: Նա հեռախոսով կապվել է մի շարք արաբ առաջնորդների հետ և նրանց հետ քննարկել «Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների անօրինականություններին դիմակայելու քայլերը»։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»