Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:35 18-04-2022

Փաշինյանը, եթե նամուս ու աբուռ ունի, պետք է հեռանա. Արամ Սարգսյան


Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն Oragir.news-ի հետ զրույցում հարցին՝ Ազատության հրապարակում գտնվելով արդյոք աջակցո՞ւմ է «Հայրենիք» կուսակցության բողոքի ակցիայի գաղափարին, պատասխանեց, որ աջակցում են այն պայքարին, որն Արցախի համար է. «Մենք դեռ այդ պայքարից երեսուն տարվա մեջ դուրս չենք եկել։ Հայ ժողովուրդն ունի համազգային խնդիր։ Այս խնդիրը մեզ բոլորիս է վերաբերում, և լինելու ենք»։

Դիտարկմանը, թե հանրության որոշակի հատված Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունների մեջ Արցախին ուղղված որևէ վտանգ չի տեսնում, և ավելի շատ ասում են, որ վտանգը եկել է նախկին իշխանությունների կողմից, Դեմկուսի ղեկավարը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները անհեթեթություններ են, ինչ այդ օրը բստրի, կարող է ասի այդ մարդը»։

Հարցին՝ կառավարության ծրագրում Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի, որ Ադրբեջանը հայահալած քաղաքականություն է վարում, ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Փաշինյանը, եթե նամուս ու աբուռ ունի, պետք է հեռանա։ Այս մարդն ուրիշ կեցվածք ունի և իր էությամբ ուրիշ մարդ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։