Արտաքին 4 տարի առաջ - 14:47 18-04-2022

Մեդվեդչուկը դիմել է Պուտինին և Զելենսկուն՝ փոխանակման խնդրանքով

Ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, որը կալանքի տակ է գտնվում պետական ​​դավաճանության գործով, դիմել է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին՝ խնդրելով իրեն փոխանակել Մարիուպոլի ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց հետ։

Մեդվեդչուկի ուղերձի տեսանյութը հրապարակել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, իսկ թե երբ և որտեղ է այն նկարահանվել՝ չի հաղորդվում։

Տեսանյութում Մեդվեդչուկը Վլադիմիր Զելենսկուն և Վլադիմիր Պուտինին խնդրում է իրեն փոխանակել «Մարիուպոլի պաշտպանների և բնակիչների հետ, որոնք հումանիտար միջանցքով ապահով ելքի հնարավորություն չունեն»։