Մամուլ 4 տարի առաջ - 08:17 16-04-2022

ԱՄՆ դեսպանն այցելել է ԿԲ շենք ու հրահանգներ տվել բանկերի ղեկավարներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մեր գրավոր հարցին՝ արդյոք մոտ մեկ ամիս առաջ ՀՀ Կենտրոնական բանկի շենքում տեղի՞ է ունեցել հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի եւ հայաստանյան բանկերի ղեկավարների միջեւ, որի ժամանակ դեսպանը պահանջ է դրել բանկերի առաջ՝ չփորձել շրջանցել արեւմտյան պատժամիջոցները եւ օգնել ՌԴ քաղաքացիներին, երեկ ԱՄՆ դեսպանատնից գրավոր պատասխան ենք ստացել, որով, ըստ էության, հաստատել են մեր լուրը.

«Միացյալ Նահանգները գնահատում է միջազգային պատժամիջոցներին հետեւելու Հայաստանի հանձնառությունը եւ այս հարցի շուրջ կանոնավոր կապ է պահպանում Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին ի պատասխան՝ Միացյալ Նահանգների, իր դաշնակիցների ու գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցներն այն ծանր գինն են, որ պարտադրվում են նախագահ Պուտինի նախընտրած պատերազմին աջակցողներին։ Դրանք շարքային ռուս քաղաքացիներին պատժելու նպատակ չունեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին