Ներքին 4 տարի առաջ - 00:35 16-04-2022

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չձերբակալեց Փաշինյանին դավաճանության մասին ինքնախոստովանությունից հետո. Շանթ Հարությունյան

Այսօր «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը «24news»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի իշխանությունները իրենց իշխանության գալու օրվանից աղետալի են եղել։

«Հայաստանի իշխանությունները իրենց իշխանության գալու օրվանից աղետալի են եղել, որովհետև ԿԿԲ-ի դրածոներ են եղել, բերվել են հենց այդ ծրագրով։ Այդ մասին ես ասել եմ դեռ բանտում՝ Լավրովի և Նիկոլի մի քանի ելույթը լսելով և այդ պրոցեսին մինչև այդ էլ հետևելով․ ինձ համար դա ակնհայտ է եղել։

Նիկոլ Փաշինյանի ելույթը պետք է քննարկել, որ ինքը հայրենիքի դավաճանության ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն իր դեմ, ինչու՞ ԿԿԲ-ն չի ձեռբակալում նրան։

Ես նրան վաղուց չեմ լսում, բայց այդ մեկ ժամանոցը հատուկ լսեցի, ու ես մտածում էի, որ մինչև իր ելույթի ավարտը մասկեքով կակեբեիշնիկները պետք է մտնեին, ամբիոնի մոտ կանգնեին, ու երբ ինքը ավարտեր, մոտենային, ասեին՝ պարոն վարչապետ Ձեզ հրավիրում ենք ԱԱԾ՝ Ձեր տված ինքնախոստովանական ցուցմունքը պարզելու համար։ Դուք տգե՞տ եք, դեբի՞լ եք ու դրա համար եք տենց բաներ արել, թե՞ դուք միտումնավոր ինչ-որ մեկի հանձնարարությունն եք կատարել։ Այդ մարդը ասաց՝ ես գիտեի, որ այսպես է լինելու, և ես մեղավոր եմ, որ ձեզ ժամանակին պետք է ասեի ու չեմ ասել։ Ինքը ասում է՝ ես սխալ եմ գործել, որը ավելին է, քան դավաճանությունը։

Մարդը բացահայտ դավաճանել է 4 տարի, հիմա էլ դավաճանության մասին ամբիոնից բացահայտ ասում է ու իրեն արդարացնում, իսկ հասարակությունը անտարբեր ապրում է։ Հիմա ես ասում եմ՝ եթե հասարակությունը թքած ունի մեր պետության, հայրենիքի վրա, կարող է ուզում է արտագաղթի, այդպիսի տենդենց էլ կա, գոնե թող դուրս գա փողոց, ասի՝ մենք ուզում ենք արտագաղթենք, մենք իմանանք, որ Հայաստանում ժողովուրդը չի ուզում պետություն մնա։ Այստեղ արդեն Արցախի հարցը չի, Հայաստան պետության մասին է խոսքը, ու եթե պետության ղեկավարը դավաճան է, ու հասարակությունը չի դիմադրում, ես արդեն չգիտեմ՝ ինչ ասեմ»,- ասել է Շանթ Հարությունյանը

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան