Ներքին 4 տարի առաջ - 12:37 14-04-2022

Եթե մենք հաջողենք խաղաղության պայմանագիր կնքել, սկսվելու է նոր պատերազմ՝ պոմիդորի պատերազմը․ Աղազարյան

«Մի քանի ամիս առաջ զրուցում էի շատ հարգարժան մարդու հետ, և ինքը ասաց՝ Հովիկ ջան, այդ հեղափոխությունը, որ դուք արեցիք, դա հեղափոխություն չէր, դա ազգային-ազատագրական շարժում էր»։ Այս մասին Կառավարության ծրագրի 2021թ. արդյունքների քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Անդրադառնալով ծրագրի քաղաքական մասին՝ Աղազարյանն ասաց․ «Երբ որ հաշվարկում ենք, 94թ.-ից սկսած մինչև 20 թվականը մեր պետական բյուջեն եղել է 2,5 մլրդ դոլար, ամենահամեստ հաշվարկներով՝ այդ գումարից մոտավորապես 20 տոկոսը տարիների ընթացքում գողացվել է։ Դա այն է, ինչ երևում է, բայց կա մաս, որը չի երևում։ Եթե այս գողացված գումարը մենք օգտագործեինք պաշտպանական խնդիրներ լուծելու համար, դուք պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչ իրավիճակ կունենայինք։ Բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք։ Մենք այսօր խաղաղության օրակարգով ենք շարժվում։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց վստահ չեմ, որ մեր թշնամին ուզում է խաղաղություն։ Մեր, իմ կողմից ոչ հարգելի ընդդիմադիր գործիչները ասում են՝ Արցախի կողմից մեր դիրքորոշումը անընդունելի է, և մենք այլ դիրքորոշում ունենք։ Եթե մենք հաջողենք խաղաղության օրակարգը տեղ հասցնել և խաղաղության պայմանագիր կնքել, սկսվելու է նոր պատերազմ՝ պոմիդորի պատերազմը, սկսվելու է գիտատեխնիկական պատերազմը և այլն, եկեք պատրաստվենք այդ պատերազմին։ Եթե տանկերի պատերազմում մենք կդժվարանանք 80 մլն-անոց երկրի դեմ կռվելու, ես կարծում եմ՝ պոմիդորի պատերազմում էլ կպարտվենք, եկեք գոնե տեխնոլոգիական պատերազմում հաղթենք»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի