Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն գնահատել է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունները։ Նա պնդում է, որ դրա համար նախապայման կարող է դառնալ պատերազմի բռնկումը։
«Աստված մի արասցե, եթե տեսականորեն ենթադրենք, որ դեկտեմբերի վերջին Վրաստանում պատերազմ կլինի, իհարկե, թեկնածուի կարգավիճակը երաշխավորված կլինի, և հավանաբար կհամաձայնեք, որ չարժե ընդունել նման կարգավիճակը։ Մենք չենք կարող փոխել այս գործոնը։ Ընդդիմությունը երջանիկ կլիներ դա անել և անում է ամեն ինչ, բայց մենք ոչ մի դեպքում դրան չենք գնա։ Բայց ուզում եմ ասել, որ եթե Ուկրաինայում պատերազմը ավարտվի մինչև դեկտեմբեր, բնականաբար, նման էմոցիոնալ ֆոն չի լինի, ինչը, այդ թվում, հիմնավորեց Եվրամիությունում Վրաստանի վերաբերյալ հակառակ որոշման ընդունումը։ Կար որոշակի էմոցիոնալ ֆոն, որի պատճառով Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ թեկնածուի կարգավիճակ, իսկ մենք՝ ոչ»,- ասել է Կոբախիձեն Վրաստանի Հանրային հեռարձակողի եթերում։