Արտաքին 4 տարի առաջ - 09:56 14-04-2022

Ուկրաինան հայտարարել է ռուսական «Մոսկվա» հածանավը խոցելու մասին

Օդեսայի մարզային վարչակազմի նախագահ, գնդապետ Մաքսիմ Մարչենկոն իր Telegram-ալիքում հաղորդել է, որ ուկրաինացի զինվորականները հարված են հասցրել ռուսական «Մոսկվա» հրթիռային հածանավին և լուրջ վնաս պատճառել։
Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են, որ «Մոսկվա» հածանավը մասնակցել է Զմեյինի կղզու գրավմանը, և հենց այս «ռուսական ռազմանավին» են ուկրաինացի նավաստիները անպարկեշտ կերպով առաջարկել լքել տարածքը։
«Մոսկվա» հածանավի վրա տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունն անուղղակիորեն հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Նա խոսքով, հածանավը, որի վրա անձնակազմի 510 անդամ կա, այս պահին այրվում է։ «Երկու նավաստիներ ծխել են սխալ տեղում, կամ հերթական անգամ խախտել են անվտանգության որոշ կանոններ, կարծես նրանց բախտը չի բերում,- հեգնանքով միջադեպը մեկնաբանել է Արեստովիչը:- Ինչպես Բելգորոդին չբերեց, այնպես էլ՝ «Մոսկվայինը»»:
Արեստովիչը նկատի է ունեցել Բելգորոդի նավթի պահեստում վերջերս տեղի ունեցած պայթյունները, որոնց պատճառն, ըստ ռուսական կողմի, ուկրաինական ուղղաթիռներից հասցված հարվածներն են եղել։
«Մոսկվան» Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիրն է և ամենահզոր զինատեսակներով հագեցած նավը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից