Ավելին 4 տարի առաջ - 22:29 13-04-2022

Ջերսի կղզու դատարանը սառեցրել է Աբրամովիչի 7 միլիարդ դոլարի ունեցվածքը

Բրիտանական թագին պատկանող Ջերսի կղզու դատարանը սառեցրել է ռուս գործարար Ռոման Աբրամովիչի 7 մլրդ դոլարի ակտիվները։
Ջերսիի իրավապահ մարմինների հայտարարության մեջ ասվում է նաև, որ ապրիլի 12-ին խուզարկություն է իրականացվել ենթադրաբար Աբրամովիչի հետ կապված շենքերից մեկում:
Ջերսին Մեծ Բրիտանիայի մաս չէ, սակայն պատկանում է բրիտանական միապետությանը և պահպանում է Լոնդոնի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները: Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև ապահովում է նրա անվտանգությունը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել Աբրամովիչի դեմ՝ դա բացատրելով Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծած Ռուսաստանի իշխանությունների հետ նրա սերտ կապերով։ Դա հանգեցրեց նրա բրիտանական ակտիվների սառեցմանը, այդ թվում Աբրամովիչին պատկանող «Չելսի» ֆուտբոլային ակումբի մասնակի արգելափակմանը:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց